Հայ
Eng
Հայտնի են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի հաղթողները
16 նոյեմբերի 2022

Հայտնի են ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում անցկացվող «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթի հաղթողները

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Նոյեմբերի 15-ին կայացավ «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը»  լրագրողական նյութերի մրցույթի եզրափակիչ փուլը: Ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված մրցույթի նպատակն էր խթանել կլիմայի փոփոխության հարմարվողականության վերաբերյալ հանրային իրազեկման գործում լրագրողների և այլ ոլորտային մասնագետների մասնակցությունը՝ ուսանող/երիտասարդ մասնագետ-ԶԼՄ համագործակցության միջոցով ստեղծելով կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի ոլորտներին առնչվող հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված որակյալ լրահոս։ Մրցույթը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում Հանրային լրագրության ակումբի կողմից:


Մրցույթի եզրափակիչ անցած 10-ը լավագույն նախագծերի հեղինակները, մրցույթում ներգրավված պրոֆեսիոնալ մենթորների՝ Մարիամ Տաշչյանի, Գեղամ Վարդանյանի, Գևորգ Թոսունյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և Կարինե Ասատրյանի հետ համատեղ աշխատելով, իրենց նախագծերը վերջնականացնելու և այնուհետև հրապարակելու հնարավորություն էին ստացել:


Միջոցառման ընթացքում, եզրափակիչ անցած Սոնա ՀովսեփյանըՆունե ԱվետիսյանըՆարեկ ԱլեքսանյանըԿարինե ԿազարովանԱրտեմ ՂազարյանըՍերինե ՍերոբյանըԱնգին ԾատուրյանըՆատալյա Օսյանն ու Սոնա ԽլոպուզյանըԱդրինե ԹորոսյանըԼուսինե Գրիգորյանն առկա և առցանց ձևաչափով ներկայացրեցին գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, բնական էկոհամակարգերի և զբոսաշրջության ոլորտներում կլիմայի փոփոխության ազդեցությունների և հարմարվողականությանն առնչվող ընտրված թեմաների շուրջ իրենց արդեն ավարտած և հրապարակած նախագծերը:


Քննարկման արդյունքում ժյուրիի գնահատականների հիման վրա մրցույթի հաղթող ճանաչվեցին և պարգևատրվեցին Նունե Ավետիսյանը, Կարինե Կազարովան և  Ադրինե Թորոսյանը:


 



Կիսվել